Դպրոցի խնդիրները

անցնել


Դպրոցի կառուցվածկը

անցնել


Դպրոցի պատմությունը

անցնել




ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

   Ստորև ըստ ուղղությունների ներկայացնում ենք դպրոցի հիմնական խնդիրն ու դրանց լուծման ուղիները:

1. Դպրոցի դաստիարակչական համակարգի կատարելագործում

   Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է`

  • • օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
  • • բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
  • • նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
  • • զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
  • • աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող,
  • • յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:

   Վերոնշյալ խնդիրները նպատակ են հետապնդում դպրոցում ստեղծել հնարավորինս միասնական դաստիարակչական միջավայր: Դպրոցի դաստիարակչական միջավայրը ներառում է`

  • • դպրոցի անձնակազմը,
  • • դասարանական անձնակազմը
  • • աշակերտների ինքնավարությունը,
  • • դպրոցի ավանդույթները:

   Մեր կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է`

  • • դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով,
  • • ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում,
  • • ապահովել, որպեսզի դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա,
  • • մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել դպրոցի դաստիարակչական միջավայրը և բացահայտելով առկա խնդիրները և բացթողումները` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ,
  • • ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ,
  • • յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մանկավարժական աջակցություն, ինչպես նաև հատուկ մանկավարժական միջոցառումներ կազմակերպել դժվար դաստիարակվող երեխաների հետ,
  • • դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր,
  • • ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները,
  • • մշտապես կարևորել ինքնադաստիարակությունը. աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ ինքնուրույն վերափոխվելու ցանկություն արթնանա,
  • • դպրոցում ստեղծել <<Ծնողական համալսարան>> և դրանում ընդգրկել դասղեկների, հոգեբանների, մանկավարժական գիտության տարբեր մասնագետների: Անհրաժեշտ է նաև պարբերաբար վերլուծել այդ համալսարանում հավաքագրված դաստիարակչական բնույթի խնդիրները, որոնք առնչվում են ծնողների կողմից այս ուղղությամբ բավարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ տրամադրելուն և նպատակ ունեն օգնել վերջիններիս,
  • • համագործակցել իրավապահ մարմինների հետ:

2. Հայրենասիրական դաստիարակություն

   Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը:

   Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:

   Զարգացման ծրագրի այս հատվածում արտացոլված միջոցառումները նպատակաուղղված են`

  • • սովորողների մոտ կատարելագործելու իրենց աշխատանքի, ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացմունքը,
  • • նպաստել հոգեպես հարուստ և սոցիալապես ակտիվ կեցվածքով հայ քաղաքացու ձևավորմանը,
  • • սովորողների կողմից կրճատել տարբեր օրինախախտումների և նրանց մոտ առկա վնասակար սովորույթների մակարդակը,
  • • պահպանել և տարածել ՀՀ պետական խորհրդանիշերի (զինանշան, դրոշ, օրհներգ) բովանդակությունն ու նշանակությունը` սկսելով այս գործընթացը տարրական դպրոցից. դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա օրհներգը,
  • • բարձրացնելու աշակերտների` ազգային շահերի պաշտպանության ձևավորմանն նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությունը` միաժամանակ սերմանելով հանդուրժողական և հարգալից վերաբերմունք այլ ազգերի նկատմամբ,
  • • նպաստել հայության ինքնության ամրապնդմանը նպաստող գործողությունների իրականացմանը,
  • • յուրաքանչյուր սովորողի մոտ արմատավորել սեփական ազգի պատմության ու պետության կայացման գործում իր մասնակցության կարևորությունն ու դրա իրական հնարավորությունը` <<Ինձնից է կախված իմ ազգի և պետության ապագան>> կարգախոսի արմատավորում,
  • • դպրոցում հայրենասիրական դաստիարակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանն ու մշտական կատարելագործմանը:

   Հայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է`

  • • դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,
  • • պարբերաբար մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել ծրագրավորված հայրենասիրական միջոցառումների կատարման արդյունավետությունը,
  • • դպրոցական բոլոր հիմնական միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը,
  • • ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների առաջավոր մանկավարժական փորձը,
  • • ուսուցիչների և դպրոցի ղեկավարության կողմից մշտապես և հետևողական կերպով միջոցառումներ ձեռնարկել աշակերտական միջավայրում լայն տարածում ստացած անտարբերության, էգոիզմի, ցինիզմի և չարության դեմ,
  • • հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, դիսկեր, ինտերնետային կայքեր և այլն,
  • • դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,
  • • հաճախակի անցկացնել ռազմական հայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են`
    • «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները,
    • հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները,
    • դպրոցի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալի հետ համագործակցության ձևավորումը և ըստ այդմ` միջոցառումների կազմակերպումը:
  • • անընդհատ հարստացնել և համալրել հայրենասիրական դաստիարակության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ մանկավարժական տեղեկատվական բանկը:

3. Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը

   Դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Այսօրվա պայմաններում առանց ընտանիքի հետ ձևավորված համագործակցության առկայության հնարավոր չէ արդյունավետ կերպով կազմակերպել սովորողների հետ աշխատանքը:

   Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը նպատակ ունի`

  • • էլ ավելի արդյունավետ դարձնել ընտանիք-դպրոց փոխազդեցության համակարգը`
  • • բարձրացնելով փոխադարձ վստահության մակարդակը,
  • • բարձրացնել աշակերտների ուսուցման արդյունքների համար ծնողների պատասխանատվությունը,
  • • ծնողներին ավելի ակտիվորեն ներգրավել դպրոցի գործունեության մեջ,
  • • նպաստել ծնողների և ուսուցիչների խմբային աշխատանքի արդյունավետությանը:

   Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավման համար անհրաժեշտ է`

  • • դպրոցի և ծնողների համագործակցության բովանդակության մեջ ներառել երեք հիմնական ուղղություններ`
    • • ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության բարձրացում,
    • • ուսումնադաստիարակչական գործընթացներին ծնողների մասնակցության ընդլայնում,
    • • դպրոցի կառավարման գործընթացներում ծնողների մասնակցության մեծացում:
  • • հանձնարարել դասղեկներին, որպեսզի վերջիններս անվերապահորեն ծանոթ լինեն աշակերտների ընտանիքների հետ, որտեղ փաստացի բացակայում է ընտանեկան դաստիարակությունը և տեղեկացված լինեն այն սովորողների մասին, որոնց ծնողները միայնակ են, հաշմանդամ կամ գործազուրկ, զոհվել են կամ որոնց ընտանիքները նյութապես անապահով են և ունեն կյանքի անբավարար պայմաններ,
  • • կատարելագործել ծնողների հետ աշխատանքի ավանդական դարձած մեխանիզմները և պարբերաբար `
    • • կազմակերպել ծնողական ժողովներ և անհատական զրույցներ,
    • • ապահովել առարկայական ուսուցիչների և հոգեբանների կամ այլ համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվության տրամադրումը,
    • • ապահովել դասարանական և ծնողական խորհուրդների ակտիվ գործունեությունը:
  • • ծնողների և երեխաների համատեղ մասնակցությամբ պարբերաբար անցկացնել միջոցառումներ,
  • • ոգևորել և խրախուսել դպրոցի կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ծնողների անհատական նախաձեռնությունները, գիտագործնական խորհրդատվությունը, համատեղ ստեղծագործական գործունեությունը,
  • • ըստ անհրաժեշտության` <<Ծնողական համալսարանում>> ծնողների համար անցկացնել անհատական և խմբային խորհրդատվություններ,
  • • դպրոցի ծնողական խորհրդում ներգրավել դպրոցի ամենաակտիվ և փորձառու ծնողներին,
  • • ամրապնդել ծնողական խորհրդի կապը աշակերտական, մանկավարժական և կառավարման խորհուրդների հետ:

4. Աշխատանք մանկավարժական համակազմի հետ

   Մեծ է ուսուցչի դերը դպրոցում և այն էլ ավելի նշանակալի դարձնելու համար դպրոցում անհրաժեշտ է ձևավորել գիտակցության, մթնոլորտի և հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը թույլ կտա ոչ միայն ներգրավել, այլև պահպանել լավագույն մանկավարժներին` մշտապես ձեռնարկելով հնարավորը վերջիններիս կատարած դրական աշխատանքը խրախուսելու և կատարելագործելու ուղղությամբ:

   Մանկավարժական համակազմի հետ աշխատանքի նպատակն է`

  • • յուրաքանչյուր ուսուցչի համար դպրոցում ստեղծել հարմարավետ միջավայր,
  • • տարածել առաջավոր մանկավարժական փորձը,
  • • բարելավել մանկավարժական անձնակազմի որակը,
  • • խրախուսել մանկավարժներին` հետազոտական աշխատանքներ կատարելու և սեփական գիտակրթական նյութերը ներկայացնելու համար` ապահովելով նրանց մանկավարժական աճը, իսկ առավել արժանիներին ներկայացնելով տարակարգի ստացման,
  • • տաղանդավոր երեխաների հետ աշխատանքներում ապահովել մանկավարժների ակտիվ մասնակցությունը:

   Մանկավարժական համակազմի հետ աշխատանքի կատարելագործման նպատակով մեր կարծիքով անհրաժեշտ է`

  • • մանկավարժների համար դպրոցում ստեղծել տեղեկատվության մի համակարգ, որի միջոցով վերջիններս հնարավորություն կունենան մշտապես համալրելու իրենց գիտելիքները առնվազն հետևյալ ուղղություններով`
    • • դպրոցի և կրթության նկատմամբ նոր պահանջներ,
    • • ժամանակակից մանկավարժական նվաճումներ,
    • • առաջավոր մանկավարժական փորձ,
    • • հոգեբանություն և մանկավարժություն:
  • • փոխադարձ դասալսումների կազմակերպման միջոցով ուսուցիչների միջև պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում` նպաստելով նրանց միջև համագործակցությանը,
  • • արդյունավետ կազմակերպել և առավելագույնս օգտագործել կազմակերպված վերապատրաստումների և ատեստավորումների արդյունքները: Այս ուղղությամբ անհրաժեշտ է առհասարակ դպրոցում պարտադիր պայման և ավանդույթ դարձնել ցանկացած ուսուցչի կամ դպրոցի ղեկավարի կողմից վերապատրաստումների, դասընթացների, սեմինարների, հանդիպումների, կոնֆերանսների, ժողովների մասնակցության արդյունքում և/կամ ցանկացած այլ միջոցներով ստացված տեղեկատվության էական կամ ընդհանուր բաղադրիչների և սկզբունքների փոխանցումն ամբողջ մանկավարժական անձնակազմին` դպրոցում կազմակերպվող սեմինար քննարկումների միջոցով,
  • • ուսուցիչների հետ աշխատանքում առավել շեշտադրել և ընդգծել վերջիններիս կողմից կիրառվող դասավանդման նոր ձևերն ու մեթոդները,
  • • մշակել դպրոցում առկա խնդիրների` ուսուցիչների հետ համատեղ լուծմանն ուղղված մեխանիզմներ՝ նպատակ ունենալով ուսուցիչների մոտ ստեղծել բավարար վստահություն և անձնակազմի լիարժեք անդամ զգալու հնարավորություն,
  • • հաճախակի կազմակերպվող քննարկումների միջոցով ուսուցիչների մոտ ձևավորել սեփական գործողությունները ինքնավերլուծելու և ինքնագնահատելու մշակույթ,
  • • աջակցել ուսուցիչներին իրենց ինքնակրթության գործում,
  • • ուսուցիչների կողմից համակարգչային գիտելիքներ ձեռքբերելու և/կամ կատարելագործելու նպատակով կազմակերպել ներդպրոցական և արտադպրոցական ուսումնական ծրագրեր,
  • • կատարելագործել դպրոցի կադրային քաղաքականությունը (ինչի մասին անդրադարձել ենք նախորդ բաժիններում),
  • • անընդհատ մոնիթորինգի ենթարկել դպրոցի տնօրենի տեղակալների կողմից դպրոցի մանկավարժների հետ տարվող անհատական աշխատանքների որակն ու սահմանված սկզբունքներին համապատասխանությունը,
  • • մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել մանկավարժների գործունեությունը հետևյալ ասպարեզներում`
    • • ուսուցչի գիտելիքների և մանկավարժական արհեստավարժության պահպանում և կատարելագործում,
    • • դպրոցական ընդհանուր ավանդույթների, մշակույթի և բարենպաստ մթնոլորտի ձևավորում և պահպանում,
    • • աշակերտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործում,
    • • կրթվելու և ինքնակրթվելու ցանկության առկայություն:
  • • ամրապնդել ուսանող-դպրոց կապը (ինչի մասին անդրադարձել ենք նախորդ բաժիններում):

5. Աշակերտական ինքնավարության բարելավումը

   Աշակերտական ինքնավարությունը 2011 թվականի մայիսի 17-ի ՀՀ կրության և գիտության նախարարի թիվ 571-Ն հրամանով հաստատված աշակերտական խորհրդի կանոնների համաձայն ենթադրում է`

  • • յուրաքանչյուր աշակերտի կողմից իր ուրույն տեղի ու դերի որոշում` հիմնվելով իր ընդունակությունների և հնարավորությունների վրա,
  • • սովորողների ընդգրկում դպրոցի կառավարման գործընթացներում,
  • • աշխատունակ կոլեկտիվի ստեղծում,
  • • աշակերտների միջև ընկերական փոխհարաբերությունների ձևավորում,
  • • յուրաքանչյուր աշակերտի կողմից սեփական կյանքի և գործունեության հնարավորինս ճիշտ կազմակերպում,
  • • ինքնավարության համակարգի՝ որպես դպրոցի դաստիարակչական միջավայրի ստեղծում,
  • • աշակերտին հասարակական հարաբերություններում ընդգրկելու համար խմբային և անհատական գործունեության կազմակերպում,
  • • միջտարիքային շփման և սոցիալական հարմարվողականության հիմք հանդիսացող մանկական կազմակերպության զարգացում և ամրապնդում,
  • • երեխաների իրավունքների և հետաքրքրությունների պաշտպանության համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում:

   Աշակերտական ինքնավարության իմաստը կայանում է ոչ թե երեխայի կամ մի խումբ երեխաների կողմից մյուսների հանդեպ իշխանության չարաշահման մեջ, այլ երեխաների կողմից սեփական անձը, կյանքը, գործունեությունը, հարաբերությունները հասարակության մեջ կառավարելու ընդունակությունների ձեռքբերման մեջ:

   Դպրոցում աշակերտական ինքնավարության համակարգի զարգացման համար անհրաժեշտ է`

  • • ստեղծել մանկավարժական, աշակերտական և ծնողական ինքնավարության օղակներ,
  • • դպրոցում մշտապես վերահսկել աշակերտական ինքնավարության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները,
  • • դպրոցի ինքնավարության օղակների միջև կատարել լիազորությունների հստակ բաշխում և ապահովել վերջիններիս միջև սերտ համագործակցությունը,
  • • այս ուղղությամբ ևս ապահովել սկզբունքների հրապարակայնություն և թափանցիկություն,
  • • ստեղծել բավարար պայմաններ և հնարավորություն ընձեռել դպրոցի աշակերտների կողմից առողջ քննադատություն հնչեցնելու և կարծիքների ազատ փոխանակում իրականացնելու համար,
  • • աշակերտներին ակտիվորեն ներգրավել`
    • • դպրոցում կարգուկանոնի պահպանման գործընթացում,
    • • դպրոցական և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպմանը,
    • • առարկայական շաբաթների կազմակերպմանը:
  • • դպրոցում պարբերաբար կազմակերպել`
    • • արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ (տոնական միջոցառումներ, ցերեկույթներ, համերգներ, էքսկուրսիաներ և այլն),
    • • դպրոցական հերթապահություններ,
    • • ճանաչված անձանց հետ հանդիպումներ,
  • • դպրոցում մշտապես օգնություն, խնամք և աջակցություն տրամադրել կրտսեր ընկերներին,
  • • այս ուղղությամբ պարբերաբար ծավալել դպրոցական լրատվական միջոցառումներ,
  • • դպրոցի աշակերտական խորհուրդը դարձնել պատանի առաջնորդների հավաքակազմ:

   Առաջարկվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ դպրոցում`

  • • կհամախմբվի աշակերտական համակազմը,
  • • կձևավորվեն և կպահպանվեն նոր ավանդույթներ,
  • • աշակերտները ձեռք կբերեն կյանքի հմտություններ,
  • • կբարձրանա միջոցառումներին մասնակցելու աշակերտների ցանկությունն ու պատրաստակամությունը,
  • • անհատի ինքնաբացահայտման և ինքնակայացման համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ,
  • • վերջնահաշվում` աշակերտի կյանքում կբարձրանա դպրոցի դերը:

6. Աշխատանք բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետ

   Դպրոցը ուսումնադաստիարակչական մի օջախ է, որի գործունեությունն ուղղված է տարբեր ընդունակությունների տեր երեխաների հետ աշխատանքների իրագործմանը: Համապատասխանաբար ընդհանուր սկզբունքների և նպատակների ներքո դպրոցում պետք է ձևավորվեն նաև առանձնահատուկ մոտեցումներ տարբեր ընդունակությունների տեր երեխաների խմբերի համար: Այստեղ հարկ է առանձնացնել բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին` հիմքում ունենալով վերջիններիս ստեղծագործական պոտենցիալը բարձրացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Հենց այս խմբում ընդգրկված երեխաներն են էապես բարձրացնում դպրոցի հեղինակությունը հանրակրթության ոլորտում:

   Բացառիկ ընդունակություններով երեխաների խմբին կարելի է դասել այն երեխաներին, որոնք`

  • • իրենց հասակակիցների համեմատությամբ օժտված են ավելի բարձր մտավոր կարողություններով, ընկալունակությամբ, ստեղծագործական հնարավորություններով,
  • • հաճույքով են մտավոր աշխատանք կատարում,

   Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբերի`

  • • հավասար պայմաններում իրենց մտավոր զարգացման բարձր մակարդակով առանձնացող երեխաներ,
  • • գիտության որևէ բնագավառին նախապատվություն տվող տաղանդավոր երեխաներ,
  • • երեխաներ, որոնք թեև տարբեր պատճառներով ուսման մեջ էական հաջողությունների չեն հասեել, սակայն օժտված են վառ ճանաչողական ակտիվությամբ:

   Դպրոցում անհրաժեշտ է մշտապես ապահովել`

I.   բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների բացահայտման գործընթացը,
II. համապատասխան նախապայմաններ այդ երեխաների հետագա զարգացման համար:

   Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետագա զարգացման համար բավարար նախապայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է`

  • • ընտրել այնպիսի մեթոդներ և ուսման ձևեր, որոնք կնպաստեն երեխայի` համադրելու, համեմատելու, վերլուծելու, դասակարգելու և եզրակացնելու ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,
  • • հնարավորինս քիչ ժամանակ տրամադրել տեղեկատվությանը և, ընդհակառակը, ժամանակի մեծ մասն ուղղել քննարկումներին՝ օգտագործելով «բաց հարցեր», որոնք չեն ենթադրում «այո» կամ «ոչ» պատասխաններ,
  • • մշտապես կատարելագործել ղեկավար-ենթակա արդյունավետ համագործակցությունը,
  • • ցուցաբերել հարգանք երեխայի անհատական հնարավորությունների և հետաքրքրությունների նկատմամբ,
  • • ընտրել ուսուցման այնպիսի ձևեր և մեթոդներ, որոնք կապակցված կլինեն ավանդական մեթոդների հետ և միևնույն ժամանակ կպարունակեն առանձնահատուկ տարրեր: Օրինակ` կարելի է կիրառել «մտագրոհ», դերային վարժություններ, թրեյնինգներ, խմբային աշխատանքներ, ստեղծագործական հանձնարարություններ,
  • • միասնական ուսուցմամբ նպաստել հասարակության մեջ երեխաների հետագա սոցիալական հարմարվողականությանը,
  • • մշտապես մոնիթորինգի ենթարկել և հսկողության տակ պահել դպրոցի վարած դաստիարակչական քաղաքականությունը:

   Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետագա զարգացման, մասնագիտական ճիշտ կողմնորոշման գործընթացում անհրաժեշտ է համագործակցել ավագ դպրոցների հետ, ինչի արդյունքում հնարավորինս հստակ կուրվագծվի երեխայի ապագան:

7. Աշակերտների առողջության պահպանում

   Աշակերտների առողջության պահպանման նպատակով մեր կողմից առաջ քաշված խնդիրները նպատակ ունեն`

  • • դպրոցում ապահովել սանիտարահիգենիկ անհրաժեշտ պայմաններ (հակահրդեհային, անվտանգ սննդի, լուսային, ջերմային),
  • • սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ,
  • • պայքարել ծխելու վտանգավոր սովորույթի դեմ:

   Աշակերտների առողջության պատշաճ պահպանումն ապահովելու ուղղությամբ նախատեսվում է`

  • • հնարավորինս բացառել անորակ սննդի մուտքը դպրոց,
  • • կրթության և դաստիարակության գործընթացում համագործակցել դպրոցի բժշկի, հոգեբանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ,
  • • հանձնարարել դաստիարակչական գծով տնօրենի տեղակալներին և դասղեկներին, որպեսզի աշակերտների ֆիզիկական և առողջական վիճակի ուսումնասիրության նպատակով սերտորեն համագործակցեն դպրոցի բժշկի հետ,
  • • մանկական հիվանդությունների կանխարգելման նպատակով համագործակցել արտադպրոցական բժշկական հաստատությունների հետ,
  • • ՆԶՊ ուսուցչի, կազմակերպիչների և դասղեկների հետ հաճախակի կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված դժբախտ պատահարներից պաշտպանվելու երեխաների կարողությունների ստեղծմանը,
  • • առարկայական ուսուցիչների և դասղեկների հետ պարբերաբար անցկացնել քննարկումներ դասարանական և տնային աշխատանքներին հատկացված ժամաքանակի վերաբերյալ,
  • • միջոցառումների, զեկույցների, քննարկումների միջոցով պարբերաբար անդրադառնալ դարին բնորոշ խնդրահարույց հիվանդություններին (ՁԻԱՀ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, սեռավարակներ) և դրանց վտանգավորությանը,
  • • մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մարմնակրթության և ֆիզիկական դաստիարակության խնդիրները,
  • • հարստացնել դպրոցի սպորտային բազան: